ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հարավային Կորեայի նախագահի՝ 11 ժամ տևած առաջին հարցաքննությունն ավարտվել է

Հարավային Կորեայի նախագահի՝ 11 ժամ տևած առաջին հարցաքննությունն ավարտվել է

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի՝ 11 ժամ տևած առաջին հարցաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Yonhap-ը:

Նշվում է, որ հարցաքննությունից անմիջապես հետո նախագահին տեղափոխել են Սեուլի կալանավայր։ Յուն Սոկ Յոլը գիշերը կանցկացնի այնտեղ, հաջորդ օրը նրան նորից կհարցաքննեն:

Նախագահի փաստաբանը հայտնել է, որ նա ոչ մի հարցի չի պատասխանել։ Միևնույն ժամանակ, հունվարի 17-ի առավոտյան լրանում է Յուն Սոկ Յոլի կալանավորման ժամկետը: Դատարանը ձերբակալման հրաման էր տվել քննիչների խնդրանքով՝ նախագահի՝ հարցաքննությանը բազմիցս չներկայանալու կապակցությամբ: Մինչ այդ ժամկետը իրավապահները պետք է որոշեն՝ արդյոք դատարանից թույլտվություն խնդրե՞լ նախագահին կալանավորելու համար։

Այսօր ավելի վաղ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները ձերբակալել էին Յուն Սոկ Յոլին՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-4-ը երկրում ռազմական դրություն մտցնելու հետ կապված խռովության մեղադրանքով:

  • Կիսվել: