շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է  Deitsche Welle-ը։

Սեուլի որոշումը պայմանավորված է եղել ցանկացած անկանխատեսելի հանգամանքներին պատրաստվելու նկատառությամբ։ ՀՕՊ նույնականացման գոտին սահմանված է այնպես, որ օտարերկրյա ինքնաթիռները պարտավորվեն նույնականացնել իրենց՝ այդպիսով կանխելով պատահական բախումները:

Հարավային Կորեայի ԶՈՒ գլխավոր շտաբը խոստովանել է, որ ինքնաթիռները մտել են օդային պաշտպանության նույնականացման գոտի Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ օդային զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ:

Սա նման առաջին միջադեպը չէ։ 2025 թվականի դեկտեմբերին չինական և ռուսական ինը ռազմական ինքնաթիռների հայտնվելը նույն գոտում խիստ քննադատության արժանացավ Հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից։ Հարավային կորեան բողոքի նոտա հղեց  Պեկինին և Մոսկվային, իսկ Տոկիոն լուրջ մտահոգություն հայտնեց միջադեպի կապակցությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը պատասխանել էին՝ բացատրելով, որ թռիչքները Խաղաղ օվկիանոսի համատեղ պարեկային գործողությունների մաս էին կազմել։

 

  • Կիսվել: