շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի. Պեսկով

ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի. Պեսկով

ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, բայց մարտերը չեն ընթանում Հայաստանի Հանրապետության տարածքում, այդուհանդերձ, կրկնում եմ Ռուսաստանը միշտ կատարել, կատարում և կատարելու է իր պայմանագրային պարտավորությունները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: