ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մասնակցել է Աստանայում Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախագահությամբ անցկացված ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հաստատվել է 25 փաստաթուղթ ։
Նիստի հիմնական արդյունքներից մեկը Բելառուսի Հանրապետության կազմակերպությանը անդամակցության ընթացակարգի ավարտն է, որը դարձել է տասներորդ անդամ պետությունը: