ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա

ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա

ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններով, քննարկում էին, թե ինչպես կանխեն նման սցենարն իրենց երկրներում, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է Նիկոլայ Բորդյուժան, որը զբաղեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2003-2016թթ.։

Խոսքն Ուկրաինայում 2014թ. փետրվարի 22-ի դեպքերի մասին է, որոնց հետեւանքով իշխանազրկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

«Դա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը խիստ մտահոգված էին։ Մտահոգված էին, որովհետեւ բարեկամական երկիրը, ի դեպ, ԱՊՀ անդամ, հայտնվել էր մի իրավիճակում, երբ պարզապես աչքերի առջեւ իրականացվում էր պետական հեղաշրջում»,- նշել է Բորդյուժան։

ՀԱՊԿ նախկին քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները խիստ բացասաբար ընկալեցին այդ բոլոր իրադարձությունները։

«Եվ բացի այդ, բոլորը քննարկում էին այդ թվում նաեւ նման դեպքերի կանխումը մեր երկրներում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: