Հանդիպել են Վրաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ Իրակլի Կոբախիձեն Թուրքիայի նախագահի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությանն ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը հույս են հայտնել, որ 2025 թվականին երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 5 մլրդ դոլարի։