Հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Սեպտեմբերի 26-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Ադրբեջանի կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցությանը։
Հանդիպման ավարտին Նովակն ադրբեջանական կողմին հրավիրել է մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, որը նախատեսված է հոկտեմբերի 14-16-ը Մոսկվայում։



