Հանդիպել են Նեթանյահուն ու Թրամփը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։
Սպասվում է, որ նրանք կքննարկեն Գազայի հատվածում ընթացող պատերազմին, պատանդներին, «իրանական սպառնալիքին» և մաքսատուրքերին առնչվող հարցեր։
Իր հերթին CNN-ը հայտնել է, որ Սպիտակ տունը չեղարկել է Թրամփի և Նեթանյահուի՝ նախապես ծրագրված մամուլի ասուլիսը: Պատճառը, սակայն, չի նշվում:
Տեսանյութը՝ այստեղ: