ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հանդիպել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ու Իրանի ԱԳ նախարարը

Հանդիպել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ու Իրանի ԱԳ նախարարը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ:

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցն Իրան տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսսին կհանդիպի նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:

  • Կիսվել: