Հանածոների մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրն այսօր չի ստորագրվի. Ուկրաինայում հերքում են
Հազվագյուտ հողերի մետաղների մասին համաձայնագիրն այսօր չի ստորագրվի, տեղեկացրել է ուկրաինական տեղեկատվական «5-րդ ալիքը», հայտնում է «Общественное» պարբերականը՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմի աղբյուրին:
«Դեռեւս առանց պատասխանի հարց կա, փաստաթուղը աշխատանքի կարիք ունի։ Այսօր նախագիծը չի արտացոլում գործընկերություն հարաբերություններում, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորություն»,-ասել է զրուցակիցը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կարող են համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների մասին արդեն այսօր: