ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Զատկի առթիվ

Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Զատկի առթիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ղպտիների պատրիարք Թավադրոս II-ին, Սիրիայի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ  II-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ոչ ուղղափառ  այլ եկեղեցիների առաջնորդներին, հայտնում է РИА Новости-ն։

2025 թվականին քրիստոնեական գլխավոր տոնի՝ Քրիստոսի Հարության (Զատիկ) տոնակատարությունը բոլոր դավանանքների համար ընկնում է ապրիլի 20-ին:

«Այս լուսավոր օրերին մենք հատուկ զգացումով ենք փառաբանում Աստծուն, որը մեռյալներից Հիսուս Քրիստոսի հարության միջոցով մեզ համար վերածնեց կյանքի հույսը, և մենք փորձում ենք խոսքերով և գործերով մերձավորներին ու հեռավորներին  ապացուցել հավատքի փոխակերպող զորությունը։

Մաղթում եմ ձեզ հոգու և մարմնի ամրություն, խաղաղություն, բարօրություն և գերեզմանից հարություն առած Տիրոջից օգնություն  ձեր ապագա բարձր և պատասխանատու ծառայության մեջ»,- նշել է պատրիարք Կիրիլը քրիստոնյա առաջնորդներին ուղղված Սուրբ Զատկի ողջույնի մեջ։

  • Կիսվել: