երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան

ERA5-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Սա ոչ միայն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, այլև դիտարկումների տվյալների ամբողջ ժամանակահատվածում օգոստոսի 14-ի համար գրանցված ռեկորդային արժեքը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
 
«Ներկայում ջերմաստիճանային անոմալիան կազմում է +0,64 °C, ինչը նկատելիորեն գերազանցում է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները։
 
 
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տարեկան ընթացքում սովորաբար դիտվում է երկու առավելագույն․ առաջինը՝ մարտի երկրորդ կեսին, իսկ երկրորդը՝ օգոստոսի կեսերին։ Սովորաբար մարտյան առավելագույնը բարձր է լինում օգոստոսյանից։
 
Սակայն 2026 թվականին պատկերը փոխվել է․ Էլ Նինյոյի ուժգնացման ֆոնին օգոստոսին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գերազանցել է մարտին գրանցված առավելագույնը»,- գրել է Ազիզյանը:
 

 

  • Կիսվել: