ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է վերադարձրել հերթական երեք պատանդներին
Ազատ արձակված պատանդներ Էլի Շարաբին, Օր Լեւին եւ Օհադ Բեն Ամին հատել են Իսրայելի սահմանը ՀԱՄԱՍ-ի ձեռքում 491 օր գերության մեջ մնալուց հետո, տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
Երեք մարդիկ դուրս են բերվել Գազայի հատվածից իսրայելական հատուկ ջոկատի կողմից այն բանից հետո, երբ նրանց հանձնել է Կարմիր խաչը։
ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է, որ նրանց հասցրել է սահմանից ոչ հեռու գտնվող հաստատություն նախնական ֆիզիկական եւ հոգեբանական զննման, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հետ հանդիպման համար։
Times of Israel-ի տեղեկացմամբ՝ ի պատասխան Իսրայելը կազատի 183 պաղեստինցի բանտարկյալների։