Համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին
Հակամարտության դադարեցման և ՑԱԽԱԼ-ի ուժերի փուլային դուրսբերման մասին շրջանակային համաձայնագրի ստորագրման հենց հաջորդ օրն իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Լիբանանի հարավային Նաբաթիեի շրջանին, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:
Զոհերի մասին տեղեկություններ չեն նշվում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում՝ ոչ պետական կազմավորումների զինաթափման և Բեյրութի լիակատար ինքնիշխանության վերականգնման դիմաց:


