Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի իր գործունեությունը հունվարի 20-ին։
Այս մասին հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել էր գործունեությունը հունվարի 7-ին։
Հունվարի 6-ին բախումներ էին սկսվել քրդերի և սիրիական բանակի ուժերի միջև։ Հունվարի 7-ին սիրիական բանակը գործողություն է սկսել քրդական ուժերի դեմ քաղաքի երկու թաղամասերում։


