հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար․ Պուտին

Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումները Կազանի վրա, ասել է, որ հակառակորդը կզղջա և ավելի մեծ ավերածությունների առաջ կկանգնի։

«Ով և ինչքան էլ փորձի ինչ-որ բան քանդել մեր երկրում, դրա համար իր երկրում բազմապատիկ ավելի մեծ ավերածությունների կբախվի, ինչպես նաև կզղջա այն ամենի համար, ինչ փորձում է անել մեր երկրում»,- ասել է ՌԴ նախագահը և վստահություն հայտնել, որ շրջանի իշխանությունները կվերականգնեն վնասված օբյեկտները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան Կազանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի ժամանակով 7:40-ից մինչև 9:20-ը, դրանք երեք ալիքներով եկել են տարբեր կողմերից։ Կազանի որոշ դպրոցներ և արդյունաբերական ձեռնարկություններում տարհանում է եղել: Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները, որին հաջորդել են սահմանափակումներ Իժևսկի և Սարատովի օդանավակայաններում։

  • Կիսվել: