երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գրեթե 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հյուսիս. ՄԱԿ

Գրեթե 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հյուսիս. ՄԱԿ

Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: Այդ մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 375 000 մարդ է անցել Գազայի հատվածի հարավից հյուսիս հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի և «Սալահ էդ Դին» ճանապարհի բացումից ի վեր։ Բացի այդ, ՄԱԿ-ի վարչությունը նշում է, որ հունվարի 28-ին Գազայի հատված է մտել 836 բեռնատար՝ հումանիտար օգնությամբ։ 

Իսրայելի բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հյուսիս այն բանից հետո, երբ հունվարի լույս 27-ի գիշերը հրեական պետության իշխանությունները հաստատում են ստացել, որ իսրայելցի կին պատանդներից Արբել Յեհուդը, որին պաղեստինյան ​ՀԱՄԱՍ արմատական ​շարժումը պետք է գործարքի պայմաններին համապատասխան հունվարի 25-ին ազատ արձակեր պատանդների երկրորդ խմբի հետ, ողջ է: Սպասվում է, որ նա հայրենիք կվերադառնա հունվարի 30-ին՝ կին զինծառայող Ագամ Բերգերի և «ևս մեկ այլ առևանգվածի» հետ, որի անունն առայժմ չի հաղորդվում:

 

  • Կիսվել: