Գրենլանդիան ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար․ ԱՄՆ փոխնախագահ
Գրենլանդիան ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քանի որ կղզու կողքով անցնող ծովային ուղիների մեծ մասն օգտագործվում և վերահսկվում է Չինաստանի և ՌԴ-ի կողմից: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Դանիան, որը պատասխանատու է Գրենլանդիայի համար, ներկայումս գլուխ չի հանում իր գործից և բավականաչափ վստահելի դաշնակից չէ ԱՄՆ-ի համար», - նշել է Վենսը:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ցանկանում է Գրենլանդիան առնել ԱՄՆ վերահսկողության տակ: