Գորլովկայի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի հրետակոծության հետևանքով մի կին է զոհվել, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ուկրաինացի նացիստների կողմից Կոմարովո ավանի հրետակոծության հետևանքով Գորլովկայում խաղաղ բնակիչ է զոհվել»,– նշել է Պրիխոդկոն:
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի և կառավարության տվյալների համաձայն՝ օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը 3 անգամ գնդակոծել են Գորլովկան՝ արձակելով ՆԱՏՕ-ի ստանդարտ հանդիսացող 155 մմ տրամաչափի 8 արկ:
Նշվում է, որ Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն: