Գնացքի մոտենալու պահին ուղևորն ընկել է գծերի վրա. նրան փրկել են
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. հաղորդում է CNN-ը:
Գնացքի ուղևորներից մեկը՝ մի տղամարդ, քայլելիս է եղել կայարանի սպասման հարթակի եզրով: Նա սայթաքել է հենց այն պահին, երբ գնացքը մոտենալիս է եղել:
Տղամարդն ընկել է գնացքի գծերի վրա: Նրան միանգամից նկատել է կայարանի աշխատակիցը, որն էլ արագ կողմնորոշվել և ուսերից քաշելով վեր է բարձրացրել տղամարդուն՝ այդպիսով փրկելով նրա կյանքը: