Գիշերը Ռուսաստանի երեք շրջաններում ոչնչացվել է ուկրաինական 11 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի երեք շրջաններում հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր որսացել և ոչնչացրել են 11 ուկրաինական անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ- ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 11 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ութ ԱԹՍ ՝ Ռոստովի մարզի տարածքում, երկու ԱԹՍ ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ ՝ Բելգորոդի մարզի տարածքում»: