երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ղազախստանը հայտնել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտի ժամկետը

Ղազախստանը հայտնել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտի ժամկետը

Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Այս մասին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը, տեղեկացնում է КазТАГ-ը:

«Ըստ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների և չափանիշների՝ հետաքննությունը տևում է մեկ տարի։ «Հետաքննության զեկույցը պետք է ավարտվի մինչև այս տարվա դեկտեմբեր»,-ասել է Լաստաևը։

Նրա հավելել է, որ հանդիպել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի և նախագահի հետ։ Լաստաևը ասել է, որ նրանք բարձր են գնահատել նախնական զեկույցի մակարդակն ու որակը։

«Այսինքն՝ փաստերի ներկայացման մակարդակը, մանրամասնությունը, ծավալը՝ այս ամենը հաշվի է առնվել։ Այս զեկույցին տրվել է շատ լավ, բարձր գնահատական»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Բաքու-Գրոզնի մարդատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ակտաու օդանավակայանի մոտ։

  • Կիսվել: