երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ղազախստանում հայտնել են, որ ՌԴ-ին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը

Ղազախստանում հայտնել են, որ ՌԴ-ին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտնել է, որ Ղազախստանը Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տա մասնակցել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տրվի մասնակցել քրեագիտական հետաքննությանը (Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն), սակայն կթույլատրվի հետաքննել ինքնաթիռի վթարը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Զոհվել է 38 մարդ:

 

  • Կիսվել: