չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ղազախստանի «Ամանատ» կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել

Ղազախստանի «Ամանատ» կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել

Ղազախստանի իշխող «Ամանատ» կուսակցությունը պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել, համապատասխան որոշման օգտին են քվեարկել 24-րդ արտահերթ համագումարի պատվիրակները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 
Երեկ` հոկտեմբերի 5-ին, պետության գործող նախագահին սատարելու մասին էին հայտարարել մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ, այդ թվում` ազգային կամավորական ցանցը, Ղազախստանի քաղաքացիական դաշինքը, գեներալների խորհուրդը, «Qazaqstan team» երիտասարդական միավորումը, Աֆղանստանի պատերազմի վետերանների ասոցիացիան, մարզիկների միությունը և այլն:
 
Նույն օրը Պավլոդարի մարզում հանրության հետ հանդիպման ժամանակ Տոկաևը հայտարարել էր, որ ճիշտ է համարում ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպություն ներկայացնել, այլ հասարակական-քաղաքական ուժերի լայն կոալիցիա, որոնք ձևավորում են երկրում իրականացվող բարեփոխումների սոցիալական բազան: Դա, նրա կարծիքով, թույլ կտա հաստատել տարբեր կուսակցություններից և միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը:
 
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 20-ին:

  • Կիսվել: