հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի կպահանջվի․ Ալիեւ

Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի կպահանջվի․ Ալիեւ

Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ Նախնական հաշվարկներով՝ Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ ականների խնդիրը լուծելու համար Ադրբեջանից կպահանջվի գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար»,-ասել է նա Աստանայում ընթացող Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։

  • Կիսվել: