ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գերմանիայում զորավարժություններ կանցկացվեն՝ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով

Գերմանիայում զորավարժություններ կանցկացվեն՝ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով

Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով: Այս մասին հայտնում է dpa-ն՝ հավելելով, որ դա կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք:

Նշվում է, որ Բունդեսվերը 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի, որոնք կենտրոնացած կլինեն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում դաշնակիցների զորքերի արագ տեղափոխման վրա։

Համբուրգը, որպես նավահանգստային քաղաք, շատ կարևոր դեր է խաղալու որպես լոգիստիկ կենտրոն դաշնակիցների ուժերը Եվրոպայի արևելյան սահմաններ տեղափոխելու համար։

Զորավարժությունները, որոնք կոչվում են Red Storm Bravo, կսկսվեն սեպտեմբերի 25-ին և կտևեն երեք օր:

  • Կիսվել: