երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գերմանիայի նախագահը մոտ օրերս կմեկնի Թուրքիա

Գերմանիայի նախագահը մոտ օրերս կմեկնի Թուրքիա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ փետրվարին նախատեսում է մեկնել Սաուդյան Արաբիա, Հորդանան և Թուրքիա։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ փետրվարի 5-ին Շտայնմայերն Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Գերմանացի պաշտոնյաների նշմամբ՝ Թուրքիան տարածաշրջանում ունի առանցքային դեր և այդ դերն ավելի է կարևորվել վերջին շաբաթներին Սիրայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։

Դիվանագիտակա աղբյուրները հայտնում են, որ Շտայնմայերի կարծիքով Սիրիայում կարևոր է սկսել ընդգրկուն և համագործակցության վրա հիմնված գործընթաց։ Եվ դրա շրջանակներում էլ Շտայնմայերը ցանկանում է ամրապնդել Թուրքիայի հետ գործակցությունը։

  • Կիսվել: