Գերմանիայի նախագահը կժամանի Թուրքիա
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը փետրվարի 5-ին կայցելի Թուրքիա՝ այս մասին հայտնում է CNN Türk-ը։
Ըստ տեղեկությունների՝ Շտայնմայերը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջնորդները մտքեր կփոխանակեն մի շարք հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հետ համագործակցության շուրջ։