Գերմանիայի նախագահը կմեկնի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ փետրվարի 5-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, տեղեկացնում է Anadolu-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկումներում կկենտրոնանան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վրա, իսկ թուրք-գերմանական հարաբերությունները կքննարկվեն բոլոր տեսանկյուններով:
Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը՝ բանակցությունների օրակարգ են մտցվել նաև Գերմանիայում թուրքական համայնքի հետ կապված հարցերը։
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կլինի Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ հարցերի շուրջ։
«Կարծում ենք՝ այս այցի միջոցով Թուրքիայի և Գերմանիայի միջև երկարաժամկետ և խոր արմատացած երկկողմ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,-ասել է Ալթունը։