Գերմանիան քննարկում է Մերձավոր Արևելք զինվորական զորակազմ ուղարկելու հարցը
Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը քննարկումներ են վարում Ռաֆահում Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանային անցակետի վերահսկման՝ Եվրամիության քաղաքացիական առաքելություն գերմանական զորակազմ ուղարկելու վերաբերյալ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ երկուշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ բլոկը վերսկսելու է սահմանային անցակետի վերահսկման քաղաքացիական առաքելությունը:
Իրենց հերթին Իտալիայի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ Հռոմը Ռաֆահի առաքելությանը մասնակցելու համար կուղարկի յոթ կարաբինակիր սպա: Նրանք հավելել են, որ միջազգային ուժերին կմիանան նաև իսպանական Քաղաքացիական գվարդիայի սպաներն ու ֆրանսիական ժանդարմները: