Գերմանիան կընդլայնի իր ռшզմական ներկայությունը Հարավային Կորեայում
Գերմանիան կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում, գրում է BILD-ը։
Գերմանիան սեպտեմբերին կկրկնապատկի իր ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում՝ ավելացնելով զինվորների քանակը, որոնք կծառայեն ԱՄՆ-ի գլխավորած Միավորված Ազգերի Հրամանատարության (UNC) կազմում։
Գերմանական զորքերը կօգնեն վերահսկել Հյուսիսային Կորեայի հետ հրադադարը և կնպաստեն քաղաքացիական բնակչության տարհանմանը ճգնաժամի դեպքում։



