շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գերմանիան չի համաձայնվի Ուկրաինայի հարցում պարտադրված խաղաղությանը․ Շոլց

Գերմանիան չի համաձայնվի Ուկրաինայի հարցում պարտադրված խաղաղությանը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պարտադրված խաղաղությունը երբեք չի գտնի մեր աջակցությունը», - պնդել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի»։

Շոլցը կրկնել է, որ «սահմանները չեն կարող փոխվել ուժով»:

 «Մենք նույնպես չենք ընդունում այնպիսի լուծում, որը տանում է դեպի եվրոպական և ամերիկյան անվտանգության բաժանում»,- պնդել է կանցլերը։

Նա եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին նույնիսկ հակամարտության ավարտից հետո։

  • Կիսվել: