ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայում իսրայելական հարվածներից արդեն ավելի քան 51,2 հազար պաղեստինցի է զոհվել

Գազայում իսրայելական հարվածներից արդեն ավելի քան 51,2 հազար պաղեստինցի է զոհվել

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը վերջին 24 ժամում 44 է, իսկ վիրավորներինը՝ 145:

Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության՝  ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը կազմում է 51 հազար 201, իսկ վիրավորներինը՝ 116 հազար 869:

Հումանիտար հրադադարից հետո վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով ընթացիկ տարվա մարտի 18-ից ի վեր զոհվել է 1827 մարդ, վիրավորվել՝ 4828-ը:

 

  • Կիսվել: