չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել 13:15-ից

Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել 13:15-ից

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

 Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:

Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին - խմբ․):

Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին - խմբ), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։

Հավելենք, որ համացանցում տարածվել են նաև ազատ արձակցժվող պատանդների լուսանկարները։

  • Կիսվել: