երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Գազան պետք է զինաթափվի․ Նեթանյահուն մերժել է միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը

Գազան պետք է զինաթափվի․ Նեթանյահուն մերժել է միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը՝ ասելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։

«Գազան պետք է զինաթափվի. Եվ կա միայն մեկ ուժ, որը կարող է դա ապահովել, և այդ ուժը Իսրայելի պաշտպանության բանակն է»,- ասել է Նեթանյահուն: «Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նա։

«Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ միջազգային ուժեր են բերվել ապառազմականացման նպատակով», - շարունակել է նա՝ ակնարկելով UNIFIL-ի ձախողումը Լիբանանի հարավում՝ ապառազմականացնելու տարածքը 2006 թվականի Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո:

  • Կիսվել: