Ֆրանսիան ու Քաթարը մարդասիրական օգնություն են ուղարկել Լիբանան
Ֆրանսիան և Կատարը միավորում են ուժերը՝ լուծելու Լիբանանի մարդասիրական կարիքները, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
«Այսօր ավելի քան 27 տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխվել Բեյրութ՝ Ֆրանսիայի ԶՈՒ և Կատարի ՊՆ ինքնաթիռներով:
Ֆրանսիան հիշեցնում է խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը և վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանում էսկալացիան դադարեցնելու հարցում»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: