երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով

Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով

EDF պետական էներգետիկ կոնցեռնը ժամանակավորապես կանգնեցրել է երեք ատոմային ռեակտոր, ևս յոթն աշխատում է նվազեցված հզորությամբ։ Ընկերությունը նշել է, որ միջոցառումներն անհրաժեշտ են բնապահպանական նորմերի պահպանման համար:

Ընկերության տվյալներով՝ այդ միջոցը թելադրված է շրջակա միջավայրի պահպանության պահանջներով և նախատեսված է թույլ չտալու չափազանց տաքացած ջրի արտանետումը գետեր, որոնք շոգի պատճառով արդեն տաքանում են:

Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները հովացնելու համար, Այնուհետև տաքացրած ջուրը վերադարձնում են գետեր:

«Միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա: Ռեակտորները կարող են աշխատել բարձր ջերմաստիճանում: Այդ սահմանափակումներն ուղղված են ջրային ֆլորայի ու ֆաունայի պաշտպանությանը»,- հայտարարել է EDF-ի խոսնակը:

  • Կիսվել: