ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆրանսիան ԱՄՆ-ին խնդրել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար

Ֆրանսիան ԱՄՆ-ին խնդրել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար

Ֆրանսիայում չափազանց բարձր են համարում այն ​​գները, որոնցով ԱՄՆ-ից գնում են հեղուկ բնական գազ: Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և  նախարար Բրունո Լը Մերը խնդրել է նվազեցնել ծախսերը, այս մասին գրում է Le Figaro թերթը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է նվազեցնել նաև վառելիքի արժեքը՝ հաշվի առնելով Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամը։

«Մենք ավելին ենք սպասում ամերիկյան վարչակազմից։ Ֆրանսիան անհամբեր սպասում է երկարաժամկետ մոտեցման հիման վրա ավելի էժան հեղուկ գազ ստանալուն»,- ասել է Լը Մերը G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը զգալիորեն կրճատեց վառելիքի մատակարարումները Եվրոպա, Եվրամիության երկրները դիմեցին ԱՄՆ-ին, որի մասնաբաժինը հեղուկ գազի  եվրոպական  ներմուծման մեջ 28%-ից բարձրացավ մինչև 45%:

  • Կիսվել: