կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա մալուխը վերականգնվել է

Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա մալուխը վերականգնվել է

Ֆինլանդիայի Cinia ընկերությունն ամբողջությամբ վերականգնել է իր C-Lion1 ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը, որը վնասվել էր նոյեմբերի 18-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Մալուխը միացնում է Ֆինլանդիան և Գերմանիան։

Նոյեմբերի 17-18-ը 24 ժամից պակաս ընդմիջմամբ երկու ստորջրյա մալուխ էր վնասվել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ դա դիվերսիա է:

Երկրորդ վնասված մալուխը, որը կապում է Շվեդիան և Լիտվան, նույնպես վերանորոգվել է և կրկին առցանց է, նոյեմբերի 28-ին հայտնել է մալուխի օպերատոր Arelion ընկերությունը:

 

  • Կիսվել: