Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել»
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն մտավախություն ունի, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կարող է փլուզվել՝ Ռուսաստանի և Բելառուսի կողմից 2024 թվականին Էստոնիայի նախագահությունը հաստատել չցանկանալու պատճառով։ Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է «Yle» հեռուստաընկերությունը։
Ապրիլին ավստրիական «Die Presse» թերթը գրել էր, որ Ավստրիան 2024 թվականին պատրաստ է առաջարկել իր թեկնածությունը ԵԱՀԿ նախագահության համար, եթե հնարավոր անհամաձայնության պատճառով Էստոնիայի թեկնածությունը չհաստատվի Ռուսաստանի կողմից։ Հրատարակությունը նշել է, որ 2021 թվականի վերջին Ստոկհոլմում կայացած նախարարական հանդիպմանը Ռուսաստանը չի աջակցել Էստոնիայի թեկնածությունը։