ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում

Ֆիդանը հավանական է համարել թուրք-իսրայելական բախումը Սիրիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իշխող «Ադրարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Նա ընդգծել է հավանականությունը, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական ուժերի միջև կարող է բախում լինել:

«Իսրայելի կործանիչները հնարավոր է հանդիպեն թուրքական կործանիչներին: Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»,-հավելել է Ֆիդանը:

Թուրքական մամուլում թուրք արտգործնախարարի նման հայտարարությունը որակվել է որպես զգուշացում և իր բնույթով առաջին այդպիսի հայտարարությունը, որը հնչել է Ֆիդանի շուրթերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «Türkiye Gazetesi» թերթը տեղեկացրել էր Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայում «բախումներ չենթադրող գիծ» սահմանելու ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին:

 

  • Կիսվել: