երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Եվրոպայում սկսել են պայքարել օմիկրոն շտամի դեմ

Եվրոպայում սկսել են պայքարել օմիկրոն շտամի դեմ

Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակի առնվազն 12 դեպք։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Դեկտեմբերի 6-ին Փարիզում տեղի կունենա պաշտպանության խորհրդի նիստ, որին կքննարկվի համավարակի դեմ պայքարի լրացուցիչ միջոցների ներդրման հարցը: Երկրի առողջապահության նախարարության գնահատմամբ՝ համավարակի հինգերորդ ալիքի պիկը Ֆրանսիայում սպասվում է հունվարի վերջին: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում բուստերային պատվաստում անել:
 
«Դիտարկվում է 5-12 տարեկան երեխաների պատվաստման հնարավորությունը։ Դեռևս չի քննարկվում երեխաների պարտադիր պատվաստման հարցը»,- հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն։
 
Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է օմիկրոնով վարակվելու ավելի քան 50 դեպք: Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են, որ օմիկրոն շտամը կարող է երկրում հիվանդացության հսկայական ալիքի պատճառ դառնալ:
 
Չնայած դրան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ է տվել Սուրբ Ծնունդին պատրաստվել սովորական ձևով: Վարչապետը նաև կորոնավիրուսից բուստերային պատվաստում է ստացել։ 

  • Կիսվել: