երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է. Մարթա Կոս

Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է. Մարթա Կոս

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։

Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։

«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- նշել է Մարթա Կոսը։

  • Կիսվել: