երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Եվրոպան ստեղծում է ավելի ուժեղ ՆԱՏՕ. Ֆինլանդիայի նախագահ

Եվրոպան ստեղծում է ավելի ուժեղ ՆԱՏՕ. Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կազմակերպված «Կարո՞ղ է Եվրոպան պաշտպանվել» խորագրով պանելային քննարկման ժամանակ հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները՝ հավելելով, որ Եվրոպան ներկայումս ստեղծում է նոր, ավելի ուժեղ դաշինք, տեղեկացնում է Helsingin Sanomet թերթը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ստեղծվում է ավելի ուժեղ ՆԱՏՕ, քան սառը պատերազմի ավարտից հետո էր։ Եվրոպան ունակ է պաշտպանվելու: Մենք ստեղծում ենք նոր ՆԱՏՕ, որտեղ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի»:

Նշվում է նաև, որ Ֆինլանդիայի նախագահը հումորով շրջանցել է հարցը, թե ով կամ ինչպես կարող է լուծել Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածությունը՝ տալով Մարկ Ռյուտեի անունը, ինչն առաջացրել է լսարանի և անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ծիծաղը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ճիշտ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Արկտիկայի պաշտպանությունն ամրապնդելու հարցում՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության պատճառով։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի ակտիվության աճը պայմանավորված է տարածաշրջանային ծովային ուղիների զարգացմամբ, միաժամանակ ընդգծել, որ «ամեն ինչ պետք է լուծվի հաշվարկված դիվանագիտության միջոցով»։

  • Կիսվել: