շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եվրոպան պետք է ակտիվանա, Վաշինգտոնը կենտրոնանում է Ասիայի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրոպան պետք է ակտիվանա, Վաշինգտոնը կենտրոնանում է Ասիայի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԱՄՆ-ն մտադիր չէ դուրս բերել զորքերը Եվրոպայից, թեև տարածաշրջանում ռազմական ուժերը պետք է «ավելի ակտիվ դառնան», քանի որ Վաշինգտոնն ավելի շատ կենտրոնանում է Ասիայի վրա: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է Bloomberg-ը:

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Միացյալ Նահանգների համար պարզ է, որ ժամանակի ընթացքում նրանք ցանկանում են ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի այս հատվածին: Հետևաբար, տրամաբանական է, որ Եվրոպան էլ ավելի շատ ջանք թափի»:

Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ ԱՄՆ-ն «հավատարիմ է ՆԱՏՕ-ին»։

Նշվում է նաև, որ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են այս տարվա առաջին երեք ամիսներին Ուկրաինային տրամադրել ավելի քան 20 միլիարդ եվրո (21,65 միլիարդ ԱՄՆ դոլար) ռազմական աջակցություն:

  • Կիսվել: