Եվրոպական չորս երկրներում հոսանքազրկումներ են եղել
Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի ու հեռախոսակապի լայնածավալ անջատումներ են եղել, տեղեկացնում է El Pais-ը։
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառները դեռևս պարզված չեն: Կիբեռանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) հետաքննում է նաև հաքերային հարձակման տարբերակը։
Հաղորդվում է նաև, որ փափանումների պատճառով չեն աշխատել հասարակական տրանսպորտը, լուսացույցներն ու հեռախոսակապը, իսկ գնացքների երթևեկությունը գործնականում դադարել է Մադրիդի և Բարսելոնայի որոշ շրջաններում, հաղորդում է Euronews-ը։
Էլեկտրաէներգիայի անջատումները կաթվածահար են արել նաև Լիսաբոնի օդանավակայանը, որը սպասարկում է հազարավոր ուղևորների։ Պորտուգալիայի կառավարությունը նույնպես պաշտոնական բացատրություն չի տվել երկրի էլեկտրացանցում տեղի ունեցած խափանման վերաբերյալ:
Իր հերթին Euronews-ը հայտնել է, որ Անդորրայի և Ֆրանսիայի որոշ հատվածների բնակիչներ նույնպես հայտնել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին: Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել նաև Բելգիայում, հաղորդում է Euronews-ը։