Եվրոպացիները Աբու Դաբիում «պարզապես կնստեն հյուրանոցում». Լավրով
Աբու Դաբի մեկնած եվրոպացի ներկայացուցիչները, ի վերջո, ստիպված կլինեն նստել հյուրանոցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Եվրոպայի ցանկությունը՝ մասնակցելու Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններին։
«Ինչ վերաբերում է եվրոպացիների մասնակցությանը, ապա նրանք, իհարկե, մեկնել են Աբու Դաբի։ Թող պարզապես նստեն հյուրանոցում»,-ասել է Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո։


