երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որն ի վիճակի կլինի կայունություն ապահովել ամբողջ աշխարհում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: 

Այժմ անցում է կատարվում միաբևեռ, իր դարն ապրած աշխարհակարգից դեպի նոր, արդար աշխարհակարգ, նշել է Նարիշկինը։

«Արևմտյան դաշինքն այլևս ուժի միակ կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա քաղաքակրթական պետություն ՝ Ռուսաստան, արաբական պետությունների այդպիսի բավականին հզոր բլոկ և այլ ուժեր։ Եվ ընդհանուր առմամբ Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որն ի վիճակի կլինի կայունություն ապահովել և մեծ եվրասիական մայրցամաքում, և ընդհանուր առմամբ աշխարհում», - ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։  

  • Կիսվել: