հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ գրառումներ են կատարել իրենց սոցիալական հարթակներում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց գրառումները տեղադրել են X-ի իրենց միկրոբլոգներում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն գրել է, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը ոգեկոչելը զոհերին հարգանքի տուրք մատուցելու, նրանց նահատակությունը չմոռանալու և հայ ժողովրդի՝ խաղաղության ու ապահովության մեջ ապրելու պարտավորությունն ապահովելու միջոց է:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդան Բարդելան, մասնավորապես, գրել է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք՝ Թուրքիայի կողմից իրականացված ջարդերի և բռնի տեղահանությունների զոհերին։ Այսօր իսլամիզմի նվաճումը շարունակում է սպառնալիք մնալ իրենց հողում հայերի շարունակական ներկայության համար: Ֆրանսիան և Եվրոպան պարտավոր են չհրաժարվել Հայաստանից և հայերից՝ ժողովրդավարական, քրիստոնեական և եվրոպական երկրից ու եղբայրական ու բարեկամ ժողովրդից»։

ԵԽ պատգամավոր Լորան Կաստիլյոն իր հերթին հիշեցրել է, որ ապրիլի 24-ին աշխարհը ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: