Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը կոչ է անում սառեցնել ԵՄ երկխոսությունն Էրդողանի հետ
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։
Գալերը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»:
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ չի աջակցում շփումների ամբողջական խզմանը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության և ուկրաինական հակամարտության հարցերում։
Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել ակտիվացնել շփումները թուրքական ընդդիմության հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանը մարտի 23-ին որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ: